Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հայաստանը` «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը

Հայաստանը` «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը
02.06.2013 | 13:14

Մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը՝ Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը:
Հայաստանը մրցանակաբաշխության 7 անվանակարգերում ներկայացել է 10 անուն գրքով, որոնցից 6-ը արժանացել են մրցանակների («Մարտիրոս Սարյանի գրքարվեստը», «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը», «Հայերի ներդրումն Օսմանյան Կայսրությունում», «Էսսե, հարցազրույց» «Ուլիսես», «Դասական մատենաշար»):
Բելառուսի Հանրապետության տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին Էդվարդ Միլիտոնյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ գրահրատարակչության, գրքարվեստի և ընթերցանության քարոզչության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ